Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, որի մոտ կորոնավիրուս Է հաստատված, մնում Է ծանր: Օգոտոսի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:

«Յուլյա Վլադիմիրովնայի վիճակն առայժմ առանց փոփոխությունների Է, մնում Է ծանր: Երեկվա երեկոյից նա ինտենսիվ բուժընթաց Է ընդունում՝ COVID-19-ի բուժման կանոնների համաձայն»,- ասել Է նա:

Ուկրաինայի մի շարք զանգվածային լրատվմիջոցների տվյալներով, որոնք վկայակոչում են իրավիճակին ծանոթ աղբյուրներ, բժիշկները Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին, նրա մոտ պահպանվում Է բարձր ջերմությունը:

Տիմոշենկոյի դստեր՝ Եվգենյայի եւ նրա փեսա Արթուր Չեչյոտկինի մոտ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով: Այն մասին, որ Տիմոշենկոյի եւ նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հայտնի Է դարձել օգոստոսի 23-ին: Ուկրաինացի բժիշկներն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1 658 նոր դեպք, իսկ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 108 415-ի: Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում մահացել Է կորոնավիրուսով վարակված 2 318 մարդ, առողջացել Է 52 870 պացիենտ: