Սաուդյան Արաբիայում հարսնացուն փեսացուից պահանջել է կորոնավիրուսի թեստ հանձնել հենց հարսանիքի օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա պատմել է, որ իր ազգականներին խնդրել է այդ մասին հայտնել փեսացուին այն բանից հետո, երբ իր ազգականներից մեկը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով բարդացումներից:

Սակայն չի նշվում, թե արդյոք փեսացուն կատարել է պահանջը, սակայն հաղորդվում է, որ հարսանիքն արդյունքում կայացել է:

Պարսից ծոցի մուսուլմանական երկրներում տարածված է ամուսնանալուց առաջ բժշկական հետազոտություն անցկացնելը:

Սաուդյան Արաբիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվում է կորոնավիրուսի կայուն աճ: Ընդհանուր առմամբ թագավորությունում վարակվածների թիվը կազմում է 308,5 հազար, մահացածների թիվը՝ 4000: