Շվեդիան կակտիվացնի Բալթիկ ծովի տարածաշրջանում իր պաշտպանական գործունեությունը: Այս մասին հայտարարել է համատեղ գործողությունների շտաբի պետ, դերծովակալ Յան Տորնկվիստը, հաղորդում է Reuters-ը:

Շվեդական զինված ուժերը սկսել են «բարձր պատրաստվածության գործողությունները» Բալթիկ ծովի հարավային հատվածներում: Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ:

«Բալթիկ ծովի տարածաշրջանում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են անցկացվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի կողմից, ինչը չի եղել Սառը պատերազմի տարիներին»,-ասել է Տորնկվիստը:

«Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է գլոբալ անհանգստության եւ անորոշության: Իրավիճակն անկայուն է եւ դժվար կանխատեսելի: Բելառուսում ընթացիկ իրադարձությունները մեզ հիշեցնում են այդ մասին»,-հավելել է նա:

Մարտին Շվեդիայի արտաքին ռազմական հետախուզության ծառայությունը հայտնել է, որ անվտանգության քաղաքականության հետ կապված իրավիճակը բարդանում է, ինչեւ նշանակում է ռազմական միջադեպեր եւ առճակատումներ: