Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը։

Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։

Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն։