Կալիֆոռնիայի իշխանությունները հայտնել են անտառային հրդեհների տարածքի մեծացման մասին: Հրդեհների տարածքը հասել է 485,6 հազար հեկտարի: Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ այրվել է 1,2 մլն ակրա հող: Associated Press գործակալությունը հայտնում է 7 զոհի մասին:

Կրակի մարման աշխատանքների ներգրավված են 2,4 հազար մեքենաներ եւ 310 բուլդոզերներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականով Կալիֆոռնիային աջակցություն կցուցաբերեն դաշնային իշխանությունները: