Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել Է որոշում երկրի իրավիճակի կայունացման միջոցների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթն օգոստոսի 25-ին գրանցվել Է Բելառուսի Հանրապետության Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Բուն որոշման տեքստն առայժմ հրապարակված չԷ:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հաղթել Է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,10 տոկոսը: Երկրորդ տեղը՝ 10,12 տոկոսով զբաղեցրել Է Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Շատ չանցած նա մեկնել Է հարեւան Լիտվա, որտեղ ներկայումս գտնվում Է:

Քվեարկության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք առաջին օրերին վերաճել են ընդհարումների իրավակարգի մարմինների աշխատակիցների հետ: Հանրապետությունում ստեղծված Ընդդիմության համակարգող խորհուրդը կոչ Է անում շարունակելու բողոքները: Իշխանությունները հայտարարում են անօրինական ակցիաները դադարեցնելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: