Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է վարչապետը։

Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: