Երևանում այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 14:20-ի սահմաններում 61-ամյա Լևոն Բ.-ն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում, ժողովրդին հայտնի Փարաքարի «գաի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: