ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք հարցով։ Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվական բաժնից։

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։