Փարիզի ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հաստատել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ֆրանսիական ակումբի հետ:

««Բավարիայի» դեմ հանդիպումն իմ վերջին հանդիպումն էր ՊՍԺ-ի կազմում: Երկրպագուներից ներողություն եմ խնդրում մեր պարտության համար: Վստահ եմ, որ ՊՍԺ-ն նվաճելու է այս գավաթը:

Ես հեռանում եմ, սակայն դեռ վերադառնալու եմ ՊՍԺ: Վերադառնալու եմ որպես պաշտոնյա և օգտակար եմ լինելու թիմին»,- Սիլվայի խոսքը մեջբերում է L’Equipe-ն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 35-ամյա Տիագո Սիլվան համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» հետ:

Տիագո Սիլվան ՊՍԺ էր տեղափոխվել 2012 թվականին «Միլանից»: Ֆրանսիական ակումբի կազմում Սիլվան անցկացրել է 204 հանդիպում, խփել 9 գոլ: