ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ԱՄԷ-ին: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Մենք ուսումնասիրում ենք ԱՄԷ-ին ռազմական օգնություն տրամադրելու աջակցությունը, սակայն մտադիր ենք դա անել ՝ պահպանելով տարածաշրջանում Իսրայելի որակյալ գերակայությունը»,-ասել է նա:

Երուսաղեմում ծրագրվում է հանդիպում պաշտպանության նախարարի եւ այլընտրանքային վարչապետ Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Ակշենազիի հետ: Դրանից հետո Պոմպեոն կայցելի Սուդան, Բահրեյն եւ ԱՄԷ: