Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: