Մադոննան իր 62-ամյակը տոնել է կանեփի ափսեով: Աստղը երեկույթը ցույց է տվել իր ինստագրամյան բլոգում: Նա տոնը կազմակերպել է Ճամայկայում, որտեղ հանգստանում էր ընկերների հետ: Երգչուհին ընտրել է սպիտակ ասեղնագործ զգեստ, գունավոր հուլունքներ, մեծ ապարանջան և թեթև դիմահարդարում:

Տեսանյութերից մեկում նա ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում խնջույքին՝ լոգարանի հատակին նստած և ոտնաթաթը վիրակապով փաթաթելով: