Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի եւ եւս 30 երկրների քաղաքացիների համար, հաղորդում է «Ակչաբար»-ը:

Ցուցակում են երկրները, որտեղ կորոնավիրուսի նվազեցում  է նկատվում:

31 պետությունների քաղաքացիներ կարող են մեկնել Ղրղզստան: Երկրների թվում են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան, Բելգիա, Ավստրիա, Բրիտանի, Գերմանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա եւ այլն: