Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով հաստատված մեղադրական եզրակացությունը Դատախազությունը պատշաճ կերպով չի ծանուցել Թովմասյանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։