«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Հիշեցնենք, որ  ծեծկռտուքը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին: Գործով տուժող է ճանաչվել Ալեն Սիմոնյանը:

Նշենք, Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաեւ կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։