Երեւանի քաղաքապետը, ով ի պաշտոնե տեղական մակարդակով առաջնորդ է, Արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ պանդեմիայի ողջ ընթացքում «թաքնվել» էր: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ տեղադրելով Դավիթ Խաժակյանի հետ իր զրույցի տեսագրությունը:

«Բոլոր պետական համակարգերում կանգնեցված են պարգեւավճարները, բայց Երեւանի քաղցաքապետը 47 մլն դրամի պարգեւավճար է տալիս իր վարչության պետերին: Դու ես Երեւան քաղաքի առաջնորդը, մի հատ առաջին օրից դուրս գայիր, մետրոներում քայլեիր, փողոցները տեսնեիր ախտահանում են, թե ինչ են անում:

Ժողովուրդ ջա’ն, նորմալ է, որ մարդը վախենում է վարակվել, բայց կա մի կարեւոր հանգամանք, նման մարդը չի կարող հանրային առաջնորդի դերակատար լինել: Նա չպետք է ունենա հանրային պաշտոն: Մասնավոր սեկտորում աշխատի, քո համար վախեցիր: Հայկ Մարությանն ուղղակի ժողովրդի հույսերը չի արդարացրել եւ նա հանդիսանում է այս իշխանության ամենամեծ կույրաղիքը, ամենացավացող կույրաղիքը, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ պրոբլեմի առաջ է կանգնել:

Որովհետեւ նրա հրաժարականի պարագայում իրենք նաեւ չունեն ուրիշ մարդ, ում կարող են ընտրել այդ ցուցակից: Սա խորը խրոբլեմ է իշխանության համար եւ հենց ինքն էլ տապալելու է գործող իշխանությանը, որովհետեւ հենց Երեւան քաղաքը որպես ամենամեծ  ընդդիմադիր կենտրոն, գեներացնում է ամենամեծ դժգոհությունը, եւ Հայկ Մարությանը դրա  առաջամարտիկն է: Նա իշխանության ոտքին ամեն օր կրակում է»,- նշել է նա: