ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ 12:00-ին, նախատեսված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Չնայած այս հանդիպումը մեկնաբանվում է որպես հերթական հանդիպում, սակայն մեր տեղեկություններոբ, պատգամավորները վարչապետի հետ հանդիպմանն անդրադառնալու են վերջին շրջանում կուտակված հարցերին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը, քանի որ առաջիկա օրերին պետք է որոշովի Ազգային ժողովի նիստի օրը, որի ժամանակ էլ պետք է ընտրվեն Սահմանադրական դատարանի դատավորները:

Եվ ահա այսօր անդրադարձ կկատարվի կուտակված բոլոր հարցերին: