Այսօր` օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 55-60 տարեկան կին հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազագնել է Երեւանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

ՕՓաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարվեց՝ նա եղել է սթափ։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։