Գերմանական Charite հոսպիտալի բժիշկները, որտեղ այժմ գտնվում է Նավալնին, հայտնել են, որ հիվանդի օրգանիզմում գտնվել են թունավորման հետքեր: Թե ինչ նյութով է նա թունավորվել, առայժմ հայտնի չէ:

Այժմ Նավալնին արհեստական կոմայի մեջ է, նրա կյանքին սպառնացող լուրջ վտանգ չկա: Մասնագետները չեն բացառում, որ բուժվելուց հետո նա կունենա նյարդային խնդիրներ: