ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նախատեսում է բարձրացնել նրանց հարկերը, ովքեր տարեկան 400 հազար դոլարից ավելի են ստանում, բայց ոչ մի նոր հարկ չի լինի նրանց համար, ովքեր ավելի քիչ են վաստակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հարկերը կբարձրացնեմ նրանց համար, ովքեր 400 հազարից ավելի են ստանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ժամանակն է, որ նրանք սկսեն վճարել մեր տնտեսական պարտավորությունների իրենց բաժինը։ Ես ոչ մեկին չեմ պատժում։ Մեծահարուստները պետք է ներդնեն իրենց արդարացի բաժինը, իրենց բաժինը պետք է ներդնեն կորպորացիաները»,- ասել է Բայդենը ABC հեռուստաալիքի հետ զրույցում։

Ի պատասխան հարցին՝ հարկեր կլինե՞ն նրանց համար, ովքեր ավելի քիչ են ստանում, նա ասել է․ «Դրա անհրաժեշտությունը չի լինի»։