Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ  շենք կառուցվի։

Նրանց  բողոքի ակցիային ներկայացել էր Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը, սակայն վերջինս բանավոր ոչ մի հարցի չպատասխանեց, հորդորեց, որպեսզի հարցերը գրավոր ներկայացվեն քաղաքապետարան, որին անպայման կարձագանքեն։