Ֆրանսիայում եւ Իսպանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ցավալի ռեկորդներ են գրանցվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 4586 նոր դեպքի մասին, հաղորդում է Reuters-ը։

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 մարդ՝ այդկերպ մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30 503-ը։ Ֆրանսիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 234 400-ի։

Իսպանիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 3650-ի, ինչի հետեւանքով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 386 054-ը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում վիրուսի հետեւանքով մահացել է 125 մարդ։

Չնայած վարակակիրների թվի նվազում է նկատվել վերջին ռեկորդային աճից հետո, սակայն դա կարող է նվազման ընդհանուր միտումները չարտացոլի, քանի որ դրան հաջորդել է վարակի տարածման աճ։