Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է նաև կարկուտ:

Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երեւանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:  24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը +21+23 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +12+17, ցերեկը՝ +18+20,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը +10+14, ցերեկը՝ +17+20,

Տավուշում՝ գիշերը +13+18, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +14+17, ցերեկը՝ +20+23,

Արարատում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +23+25,

Արմավիրում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +14+18,

Արցախում՝ գիշերը +10+13, ցերեկը՝ +14+18 (հովիտներում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +21+24):