Սևան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա և ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 է (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր ազգային պարկի «Սևան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշատակիցների հետ՝ ծանոթության և առաջադրվող խնդիրների մասին մանրամասն զրույց ունենալու նպատակով։ Վստահ եմ՝ արդյունքները շատ շուտով զգացնել կտան:

Վերադարձին այցելեցի Կոտայքի առաջնորդանիստ Կեչառիսի Վանական Համալիր, Ծաղկաձոր:

Հ.Գ. Ուրախալի լուրով կիսվեմ՝ այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. այդ թվում՝ համավարակի սկզբին որպես մեկուսարաններ ծառայած հաստատություններում։ Դրանց մի մասը նաև մասնակի կամ կոսմետիկ նորոգում են իրականացրել։
Այս օրերին շուրջ 5.700 անկողին/տեղ հյուրընկալության կարողություն ունեցող Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի։ Կարող ենք ասել՝ Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսի ոլորտն արդեն թոթափում է համավարակով պայմանավորված՝ տնտեսական ժամանակավոր դժվարությունները և սկսում է նոր շունչ առնել»,- գրել է նախարարը: