Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերած գազի պաշարները գնահատել է մոտ 65 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք սեյսմիկ հետազոտություններն ու հորատումն ինքնուրույն կանցկացնենք»,- հայտնել է թուրք նախարարը։

Միաժամանակ փորձագետները հստակեցնում են, որ հայտարարված գազի ծավալները երկրին կարող են կարճ ժամանակ բավականացնել։ Նրանց խոսքով՝ երկիրը 320 մլրդ խորանարդ մետրը ծախսում է ընդամենը 6 ամսում։

Օգոստոսի 20-ին հաղորդվել էր, որ Թուրքիան Սեւ ծոցվում գազի նոր հանքավայրեր է գտել, հայտնում է Bloombeg-ը։ Գործակալության աղբյուրները հստակեցնում են, որ Ռումինիայի եւ Բուլղարիայի սահմաններից ոչ հեռու հետախուզումն անցկացրել է «Ֆաթիհ» հորատման նավը։ Թուրքիան 2023 թվականին կսկսի գտնված հանքավայրից իր գազի արդյունահանումը։