Օգոստոսի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Հայկ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 23-ամյա Արտակ Վարդանյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: