Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով, տեղեկացնում shamshyan.com-ը:

Ժամը 07։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00։30-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում Հր․ Թովմասյան փողոցի 2-րդ հասցեում գործող «Օազիս» սրճարանի շենքի հետնամասի դուռը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, սեղանների տակ լցրել նախօրոք բերված փայտեր ու հրկիզել։ Հրկիզման արդյունքում սրճարանի թվով 7 սենյակ, ներսում եղած ողջ գույքի հետ միասին վառվել են։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: