Նկատի ունենալով, որ COVID-19 համավարակով մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը չի կատարում իր ուղղակի պարտականությունները և այդ հանգամանքով պայմանավորված մեր քաղաքացիների դիմումներն ու բողոքները․

«ԷՅՋ ՎԻ ԷՅՋ» փաստաբանական գրասենյակը․

Հայտարարում է

Իրավական գործընթացի նախաձեռնություն COVID-19 համավարակի ախտորոշմամբ մահացած անձանց հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների և շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության ուղղությամբ։

Իրավական աջակցությունն ԱՆՎՃԱՐ Է։ Գրասենյակ կարող են դիմել ՀՀ-ում COVID-19 համավարակով մահացած բոլոր անձանց հարազատները։

Դիմելու համար անհրաժեշտ է մահացածի մահվան հետ կապված բոլոր փաստաթղթերը: Նախնական գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 099151617, 095455454 և 093031095 հեռախոսահամարներով: