Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական Twitter-ը արձագանքել է այն լուրին, որ լեգենդար շվեդ ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը միացել է «Բարսելոնայի» մարզչական շտաբին:

Նրա որդին՝ հարձակվող Ջորդան Լարսոնը, խաղում է «Սպարտակի» կազմում: Դրա հետ էլ կապված է մոսկովյան ակումբի կատակը:

«Մենք կարող ենք գուշակել, թե ով է լինելու ձեր տրանսֆերային թիրախը, բայց մեզ ևս պետք է այս տղան: Պատրաստվեք 100 միլիոն վճարել, հակառակ դեպքում՝ կարող եք մեզ չգրել», – ասվում է հաղորդագրության մեջ: