Օգոստոսի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, 10 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 800 քմ,

Արարատի մարզի Դաշտաքար գյուղում՝ 7000 քմ, Այնթապ գյուղում՝ 3 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 1 հա,

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ մոտ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16 հա: