Հունաստանի Միկոնոս կղզու ոստիկանությունը կալանավորել է Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրին։ Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին։

Մագուայրը, ով Հունաստանում անցկացնում է իր միջմրցաշրջանային արձակուրդը, վիճաբանության մեջ էր մտել այլ անգլիացի տուրիստների հետ։ Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով, Մանչեսթերի ավագը բերման է ենթարկվել ոստիկանների պահանջները չկատարելու և վերջիններիս ֆիզիկական և վերբալ պատասխան տալու համար։

Մանչեսթեր Յունայթեդը տեղյակ է իրավիճակից և հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Ակումբը տեղյակ է Միկոնոս կղզում տեղի ունեցած դեպքից, որին ներգրավված է եղել նաև Հարի Մագուայրը։ Մենք կապվել ենք Հարիի հետ, նա համագործակցում է տեղի իրավապահ մարմինների հետ։ Առայժմ չենք կարող լրացուցիչ մեկնաբանություններ տալ»։