ՀՀ Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը դասախոսություն է անցկացրել կին զինծառայողների համար։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցը զինծառայողներին Աստվածաշունչ է բաժանել:

Օգոստոսի 19-20-ը  4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են նաև մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։

Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ։

Պատրաստության պլանի համաձայն 3-րդ զորամիավորումում մեկնարկել է երկրորդ կիսամյակի ուսումնական փուլը։ Զորամասերում վերսկսվել են տեսական և գործնական պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։