Բժիշկները թույլ են տվել Ալեքսեյ Նավալնուն արտասահման տեղափոխել բուժման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Նավալնին կլքի Օմսկը մի քանի ժամվա ընթացքում:

Ավելի վաղ բժիշկները թույլ չեն տվել նրան տեղափոխել արտասահման՝ մտավախություն ունենալով, որ նրա վիճակը կվատանա:

Գերմանիայում Նավալնուն կընդունի Բեռլինի Charite կլինիկան:

Նավալնու վիճակը վատացել էր Տոմսկից-Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռում թռիչքից հետո: Ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում: Քաղաքական գործիչն այժմ կոմայի մեջ է: