Հյուրանոցային ցանցեր կառավարող Marriott International միջազգային ընկերության դեմ հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այն, ենթադրաբար, չի կարողացել կանխել կորպորատիվ պատմության մեջ հաճախորդների տվյալների ամենախոշոր արտահոսքերից մեկը, փոխանցում է Financial Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 2014 թվականի հուլիսից 2018 թվականի սեպտեմբեր չարագործները հասանելիություն են ունեցել հյուրանոցների հյուրերի տվյալների բազային։ Նրանց ստացած տեղեկությունների թվում եղել են անուններ, բնակության հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, ինչպես նաեւ անձնագրերի եւ բանկային քարտերի տվյալներ։

Լոնդոնի Գերագույն դատարան հավաքական հայց է ներկայացրել լրագրող Մարտին Բրայանթը։ Դրան մասնակցել են մարդիկ, որոնք իջեւանել են Marriott International-ի մեջ մտնող Starwood Hotels խմբի հյուրանոցներում։ Կոտրելու ժամանակ այս հյուրանոցներում իջեւանել է մոտ 7 մլն հյուր։ Նրանք բոլորը ավտոմատ դարձել են հայցի մասնակից, եթե չմասնակցելու ցանկություն չեն հայտնել։

Պարզվել է, որ կոտրված էին նաեւ W Hotels, Sheraton Hotels & Resorts եւ Le Meridien Hotels & Resorts հյուրանոցների բազաները։

Պարբերականը հիշեցնում է, որ Marriott-ին արդեն դատի տվել էին 4 տարի շարունակ տեղի ունեցած տվյալների արտահոսքի պատճառով։