Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած «զադնի է դնում»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա գրել է. «Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»: