ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն oգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի: