Կորոնավիրուսային իրավիճակը համեմատելով նախորդ 2-3 շաբաթների հետ՝ կարող ենք ասել, որ ունենք կայունացում, կառավարության նիստին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, ադ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը», — ասաց նախարարը։

Նա նշեց՝ կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել։ «Նման կառավարելի վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանվեն», — ասաց Թորոսյանը։