«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պատգամավորը Կարմիր Խաչի հիվանդանոցում բուժում է ստանում։ «Կարմիր Խաչում պառկած, նստած, կանգնած զանգվածային անկարգություններ հրահրողը»,-գրել էր Բաքոյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում նա ասել է, որ որեւէ լուրջ խնդիր չկա։

«Ուղղակի ծանր աշխատանքային տարվանից հետո փոքր ինչ հանգտանալու, գերհոգնածությունը թոթափելու խնդիր կա։ Ծանրաբեռնված աշխատանքի հետեւանք է, հատկապես որ առաջիկայում էլի ծանր տարի է գալու, պետք է թարմանալ, որպեսզի աշխատել կարողանանք, որպեսզի ՕԳԳ-ն էլ ցածր չլինի, իմ մոտ արդեն գերհոգնածությունը անսահման էր»,-ասել է Բաքոյանը։