Օգոստոսի 20-ին, ժամը 15։23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա գյուղի թիվ 9 տան մոտակայքում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել են տնակը եւ փայտյա կառուցատարրեր։