ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն չգիտես՝ ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին՝ իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։

Շտապեմ կրկին հիասթափացնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին, անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է»: