Իտալական «Ռոմայի» 37-ամյա իտալացի դարպասապահ Անտոնիո Միրանտեն վարակվել է կորոնավիրուսով։

«Ողջույն բոլորին։ Ոմանք արդեն գիտեն, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Ես ինձ լավ եմ զգում, ախտանիշ չունեմ։ Ես մեկուսացած եմ եւ հույս ունեմ, որ շուտով կկարողանամ թիմակիցներիս հետ պատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- նշել է Միրանտեն Ինստագրամում հրապարած տեսանյութում։

Միրանտեն Թուրինի «Յուվենտուսի» սան է, «Ռոմա» է տեղափոխվել 2018թ․ ամռանը իտալական «Բոլոնիայից» 4 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը հռոմեական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։