Օգոստոսի 19-ին 4,2-ից մինչեւ 4,7 մագնիտուդով երեք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանի հարավ — արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է մոտավորապես մեկ կետում. Տայնան քաղաքից 33 կիլոմետր դեպի հյուսիս — արեւելք, իսկ օջախները եղել են 10 – 11 կիլոմետր խորությունում:

Գետնի տատանումներ են զգացվել Տայնան, Ցզյաի, Գաոսյուն քաղաքներում, Յուլնինի, Նանտոուի եւ Չժանհուայի գավառների տարածքում:

Տուժածների եւ վնասի մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել:

Տայվան կղզին՝ 23 միլիոն բնակչությամբ գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ ակտիվ գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: