ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է CNN-ը։

«Մենք նախագահության ևս չորս տարի կհաղթենք, իսկ դրանից հետո ևս չորս տարվա համար կպայքարենք, քանի նրանք խառնվել են իմ ընտրարշավին։  Այս չորս տարին պետք է կրկնենք»,- նշել է Թրամփը։

Նշվում է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ արգելվում է երրորդ ժամկետի համար թեկնածություն առաջադրել, սակայն եթե Թրամփը 2020 թվականի ընտրություններում պարտվի, ապա տեսականորեն կարող է կրկին 2024 թվականին փորձել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նախագահի թեկնածու է առաջադրել, ուստի՝ այս ընտրություններում նա պայքարելու է գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ։