Արդեն մոտ երեք ամիս է Ռուբենն ու Հրանտը Armenian Marketing Club-ի և Ակտուալի ֆեյսբուքյան էջերով լայվ քննարկումներ են կազմակերպում տարբեր ոլորտի բիզնեսմենների, մասնագտների հետ, որոնք ընթացքում փորձում են բացահայտել իրենց հաջողության գաղտնիքը, ոլորտներում առկա խնդիրները և, որ ամենակարևորն է, լայվերի նպատակն է հանրությանը ներկայացնել այդ մարդկանց օրինակը՝ փորձելով զարգացնել այն գաղափարը, որ հնարավոր է հաջողության հասնել սեփական երկրում, ապա նվաճել աշխարհը՝ հպարտորեն ներկայացնելով սեփական երկիրը:

«Ժամանակակից աշխարհի քաղաքացի լինելու համար հեչ պարտադիր չէ սնվել գլոբալիստական քաղաքական ֆոնդերից, ծաղրել հայ եկեղեցին ու ազգային արժեքները: Ուզո՞ւմ ես լինել ժամանակակից, գլոբալ արժեք ստեղծող: Մտածիր հայկական որևէ լավ ստարտափ, աշխարհին օգտակարություն ստեղծող որևէ նախաձեռնություն իրականացնելու մասին». — ասում են տղաները ու հավելում, որ Հայաստանում քիչ չեն նման տաղանդավոր երիտասարդները, որոնց ներկայացնելուն, կատարած աշխատանքի լուսաբանելուն է նվիրված Armenian Marketing Club-ի և Ակտուալի վերջին շրջանի լայվ ակտիվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։