Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 18-ի դրությամբ  կայացվել է  5 122  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝   68 157 ստուգում, որից միայն  740-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։