Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հնարավոր է այդպես էլ չվերադառնա արձակուրդից: Այս մասին գրել էր ArmLur.am-ը, հավելելով, որ իր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարց է դրված՝ այլեւս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չպետք է շարունակի պաշտոնավարել:

Մարությանի հնարավոր հրաժարականի մասին գրել էր նաեւ « Հրապարակ» օրաթերթը։

Irakanum.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակված տեղեկությունները բամբասանք որակեց, հավելելով.«Դեղին մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում։ Առաջին անգամ չէ, որ այդ լրատվամիջոցները քաղաքապետի, քաղաքաւետարանի գործունեության վերաբերյալ ապատեղեկատվություն, ինչու չէ նաեւ զրպարտություն են տարածում։ Սա հերթականն էր», — ասաց Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է արձակուրդում։