Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների կանոնների մասին այսօր «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հավելելով՝ նախկինի համեմատ, աշակերտները դպրոցներում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։

Ուսուցիչներըն ըստ նախարարի՝ լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտի ժամին չեն վազի (թռչկոտի) որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։

Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են մասնավոր և պետական դպրոցների համար։ Նախարարն այսօր նաև կոչով է դիմել աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները ։