Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությանն աջաջարկել էր նախագահական ընտրություններից հետո ձայների վերահաշվարկ անել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Լուկաշենկոյի խոսքով՝ ընդդիմությունը հրաժարվել է և պնդում է, որ նոր ընտրություններ անցկացվեն:

Այսօր ավելի վաղ Մինսկի անվային քարշակների գործարանում ելույթ ունենալիս բելառուս առաջնորդը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններ կարող են անցկացվել նոր Սահմանադրության ընդունումից հետո, որի տարբերակները դիտարկվում են:

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում 9-րդ օրն անընդմեջ: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուներից Սվետլանա Տիխանովսկայան էլ ստացել էր ձայների 10 տոկոսը: