Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:

«Նավահանգստից վերցված հողի տարրալուծումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին՛ Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան:

Զոհվել է 178 մարդ, տուժել՝ շուրջ 6 հազարը, տասնյակները համարվում են անհայտ կորածներ: Բեյրութի նահանգապետ Մարոն Աբուդը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի 12-ից մինչեւ 15 միլիարդ դոլար:

Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ քննիչներն առայժմ չեն կարողացել պարզել պայթյունի պատճառը եւ շարունակում են քննարկել տեղի ունեցածի բոլոր վարկածները: Նա հավելել է, որ Լիբանանին «անհրաժեշտ է ստանալ արբանյակների նկարահանումը, որոշելու համար թե պայթյունի պատճառը կարող էր արդյոք լինել հրթիռը: